Հնդկաստանը մտադիր է 500 մլն դոլարի ուղղաթիռ գնել Ռուսաստանից

Հնդկաստանը ցանկանում է Ռուսաստանի 10 միավոր Կա-31
բազմանպատակային  ուղղաթիռներ գնել։ Հնարավոր գործարքը հաշվվում է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար։

Այս մասին հայտնում է Indiandefenceindustries.in կայքը։

Կա-31 ուղղաթիռը նախագծվել է 1980-ականներին, առաջին թռիչքը իրականացրել է 1987-ին։ Շահագործման հանձնվել է 1995 թվականին։ Նախատեսված է ռազմածովային ուժերի համար։

Այս ուղղաթիռներից Հնդկաստանի ռազմածովային ուժերում առկա է 14 միավոր։ 9 միավորը 207 մլն դոլարով Հնդկաստանը պատվիրել է 1999-ին, մյուս 5-ը՝ 200 մլն դոլար արժողությամբ՝ 2009-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *