Մոսկվայում անցկացվող «Միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովի» շրջանակներում, պատասխանելով ռուսաստայնան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հարցին, Դավիթ Տոնոյանը խոսել է ՍՈւ-30ՍՄ կործանիչների մատակարարման ժամկետներից:
Նախարարը մասնավորապես ասել է.
Առաջին փուլում կլինի 4 ինքնաթիռ: Մատակարարումները նախատեսվում են այս տարվա վերջ – 2020 թ. սկիզբ: Հետո կաշխատենք այս ուղղությամբ:
Տոնոյանը նշել է նաև, որ կործանիչների ձեռքբերման համար առաջին վճարները արդեն արվել են:
Հիշեցնենք, որ մատակարարումների վերաբերյալ նման ժամկետներ Դավիթ Տոնոյանը ասել էր դեռ փետրվարին՝ IDEX-2019 ռազմական միջազգային ցուցահանդեսի ժամանակ։