Զորավարժությանը մասնակցելու համար Ադրբեջան ժամանած թուրք զինծառայողներին են ներկայացրել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը կիրառվելիք զինտեխնիկայի և զենքերի նմուշներ:
Ցուցադրված միջոցների թվում են Տ-90 և Տ-72 տանկեր, ԲՏՌ-82Ա զրահափոխադիչ, SandCat զրահամեքենա, բեռնատար մեքենաներ, 82մմ 2Բ14 «Պոդնոս» և 120մմ 2Ս12 «Սանի» ականանետեր, «Իգլա» ԶՀՀ, հրաձգային միջոցներ ևն:
Նույն միջոցառմանը թուրքական կողմը ևս ցուցադրել է իր հետ բերած միջոցները: Հրաձգային զինատեսակներից բացի՝ թուրքական կողմը կիրառելու է նաև 81մմ ականանետ:
Հիշեցնենք, որ մայիսի 1-3-ը Ադրբեջանում անկացվելու է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություն. մասնակցության համար Ադրբեջան է ժամանել թուրքական ստորաբաժանում:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ վարժանքներին ներգրավվելու է զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ավիացիա, և ՀՕՊ միջոցներ: