Հայաստանը մտադիր է գնել 12 միավոր Սու-30ՍՄ․ նախարար

Հայաստանը նախատեսում է Ռուսաստանից պատվիրած 4 միավոր Սու-30ՍՄ կոծանիչները ստանալ 2019 թվականի վերջին, ծայրահեղ դեպքում՝ 2020 թվականի սկզբին։ Հայաստանը ընդհանուր  առմամբ ցանկանում է գնել 12 միավոր Սու–30ՍՄ կործանիչ։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ IDEX-2019 ռազմական միջազգային ցուցահանդեսի ժամանակ։

«Մենք շարունակում ենք այս խմբաքանակի մատակարարման շուրջ բանակցությունները։ Ամեն ինչ կախված է նրանից՝ ինչքան արագ այս պրոդուկտը պատրաստ կլինի, «ներմուծման փոխարինման» հետ հարցեր կան։ Առաջին խմբաքանակը պլանավորում ենք ստանալ այս տարի, կամ ծայրահեղ դեպքում՝ մյուս տարվա սկզբին»,–փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ Sputnik Armenia գործակալությանը ՀՀ ՊՆ-ից գործակալությանը ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերման պայմանագիրն արդեն ստորագրվել է:

Ռազմինֆոն փորձել էր վերլուծել, թե արդյոք իսկապե՞ս Հայաստանին պետք է այդպիսի թանկ զենք։ Ի՞նչ առավելություններ այն կտա, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր է պարունակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *