ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ

Ապրիլի 17-ին Տավուշի մարզպետարանում կայացել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը՝ սահմանին անցկացված հերթական դիտարկումից հետո: 
Հայկական կողմը ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը: 


Այս մասին հայտնում է ՀՀ Տավուշի մարզպետարանի կայքը: Հայկական կողմում դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն և Օգնեն Յովիչը: Առանց միջադեպերի դիտարկման մասին հայտնել է նաև ադրբեջանական կողմը: 

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 16-ին առաջնագծի այդ հատվածում է եղել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Ղուլիևը: Ապրիլի 15-ին էլ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն էր շրջայց կատարել Տավուշի մարզի մարտական հենակետերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *