Ապրիլի 15–ին Հնդկաստանի Օդիշա նահանգում փորձարկում է անցել մեծ հեռահարության մինչձայնային Nirbhay թևավոր հրթիռը։ Հնդկաստանի «Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության» (Defence Research and Development Organisation, DRDO) գնահատականով՝ փորձարկումն ավարտվել է հաջողությամբ և հրթիռը կարողացել է խոցել թիրախը՝ թռչելով 42 րոպե։
Այս մասին հայտնում է հնդկաստանյան ANI լրատվական գործակալությունը։
Ուշագրավ է, որ հրթիռը մինչ այս անցել էր մի քանի փորձարկումներ, որոնք ավարտվել էին բացասական արդյունքներով։ 2016 թվականին և Nirbhay–ը ձախողել էր իր փորձարկումը, քանի որ շեղվել էր նախատեսված հետագծից և փորձարկողները ստիպված էին եղել օդում ոչնչացնել հրթիռը։
2013 թվականին հրթիռը կործանվեց թռիչքից 20 րոպե հետո։ 2015 թվականին հրթիռը, թռչելով 11 րոպե, հետագծից շեղվելով, ընկել էր Բենգալյան ծոցում։ Այդ ժամանակ «մակերևույթ–մակերևույթ» տեսակի հրթիռը թռչել էր նախատեսված 1000կմ հեռավորությունից 128 կմ–ը։ Ապա հրթիռը 2017 թվականին էր անցել փորձարկում, որը անցել էր հաջողությամբ։
Nirbhay հրթիռը կշռում է մոտ 1 տոննա, ունի շուրջ 6 մետր երկարություն։ Հրթիռի արագությունը մոտ 857 կմ/ժ է, իսկ հեռահարությունը 1000–1500 կմ։ Հավելենք նաև, որ 2018 թվականին կար Nirbhay հրթիռի «օդ–մակերևույթ» տեսակը ստեղծելու նախագիծ։