Չեխիան կապ չունի Ադրբեջանին «Դանա» հաուբիցներ մատակարարելու հետ․ Չեխիայի ՊՆ ղեկավար

Ադրբեջան՝ չեխական «Դանա» ինքնագնաց հաուբիցների մատակարարումները ոչ մի կերպով չեն իրականացվել Չեխիայի Հնարապետության կողմից, այն իրականացվել է երրորդ երկրների միջոցով։ Այս մասին այսօր Հայաստանում հայտնել է Չեխիայի պաշտպանության նախարարը։

«Չեխիայի Հանրապետությունը կատարում է ինչպես միջազգային, այնպես էլ Չեխիայի օրենսդրությամբ պահանջները և հստակորեն վերահսկում արտահանումների լիցնենզավորման գործընթացը։ Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր պահանջները, և ոչ մի լիցենզավորում չենք տալիս Ադրբեջան ուղղած մատակարարումների համար»,– մասնավորապես ասել է չեխ նախարարը։

Նախարարը նաև նշել է, որ 2016-2017 թվականների ընթացքում մի շարք դեպքերում դիմումներ են եղել՝ Չեխիայից «Դանա» հաուբիցներ արտահանելու  լիցենզավորում ստանալու համար, սակայն դրանք մերժվել են։

Հիմնվելով չեխ լրագրողների հետաքննության և մեր ուսումնասիրության վրա՝ կարող ենք հիմնավոր ենթադրություն անել, որ պաշտոնյան, երրորդ երկրներ ասելով, նկատի է ունեցել Սլովակիան և Իսրայելը։

Չեխիայի հանրային Ceska Televize հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն էր կատարել 2018-ի ապրիլին, որտեղ անանուն աղբյուրը, պատմել էր, որ հին հաուբիցները Չեխիայից տեղափոխվում են Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող  գործարան և վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա՝ անմիջապես Ադրբեջան:

Մենք, արբանյակային լուսանկարների ուսումնասիրությամբ, հաստատել էինք տվյալ գործարանում տարբեր ժամանակներում «Դանաների» առկայությունը:

Ադրբեջանին «Դանա» ինքնագնաց հաուբիցների և RM-70 ՀԿՌՀ-ների մատակարարման սխեմաներին և քանակի մասին Razm.info-ի անդրադարձերին կարող եք ծանոթանալ այս հղումներով (12)

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ
Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *