2018 թվականի ձմեռային զորակոչին «Ես եմ» ծրագրով ծառայելու ցանկություն է հայտնել 97 զորակոչիկ, որոնցից պայմանագիր կնքել է 94-ը։ Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրին պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ նախանցած երկու զորակոչերից միասին Պաշտպանության բանակում «Ես եմ» ծրագրով ծառայում է շուրջ 260 հոգի։
«Ես եմ» ծրագրով զորակոչիկը ծառայելու է 3 տարի, որից առաջին 5 ամիսը՝ ուսումնական զորամասում։ Մնացած 2,5 տարվա ամեն ամսվա 2 շաբաթը լինելու է մարտական դիրքերում, 1 շաբաթ՝ զորամասում և 1 շաբաթ էլ՝ արձակման մեջ, իսկ ծառայության ավարտին ստանալու է 5 մլն դրամ՝ նպատակային ծախսերի համար, օրինակ՝ ուսման, հիփոթեքի ևն:
«Ես եմ» ձևաչափը մի կողմից բանակին ապահովում է ավելի մոտիվացված զինծառայողներով, իսկ մյուս կողմից զորացրումից հետո զինծառայողը «ոտքի կանգնելու» 5 մլն դրամ է ստանում ։