500 թալիբ զինյալ խոշոր գրոհով գրավել է Աֆղանստանի կառավարական ուժերի դիրքեր, վերցրել ռազմավար

Ապրիլի 4–ին «Թալիբան» ահաբեկչական շարժման մոտ 500 զինյալ հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա Աֆղանստանի հյուսիսային Բաղդիս նահանգի Բալա Մուրղաբ բնակավայրում։ Կան տասնյակ զոհեր։ 

Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։

Bloomberg–ի տվյալներով կառավարական ուժերից զոհվել կամ վիրավորվել են առնվազն 50 զինվորներ, իսկ Tolo News հեռուստաալիքի կայքի տվյալներով՝ զոհերի թիվը 13 է, վիրավորներինը անցնում է 20-ից։

Զինյալներին հաջողվել է գրավել կառավարական ուժերի մի քանի հենակետ և վերցնել 20 միավոր հրազեն ռազմավար։ Աֆղանստանի պաշտպանության փոխնախարար Յասին Զիան ժամանել է Բաղդիս՝ աջակցելու կառավարական ուժերին։

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտարարել է, որ հատուկջոկատայինները հարվածներ են հասցրել «Թալիբան» շարժման զինյալներին և հետապնդում են նրանց։

«Թալիբանը»իսլամիստական ծայրահեղական շարժում է, որը ձևավորվել է 1994 թվականին Աֆղանստանում, իսկ 1996-2001 թթ. ղեկավարել Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը: Թալիբների պայքարի նպատակը Աֆղանստանը օտարերկրյա ուժերից մաքրելը և շարիաթի օրենքների հաստատումն է։

Նշենք, որ 2018 թվականի հունվար–հունիս ամիսների ընթացքում, Աֆղանստանում զինված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 1600 քաղաքացիական, իսկ 2018 թվականի ընթացքում «Թալիբանի» և «ԻՊ» կազմակերպած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 900 մարդ։

Հավելենք նաև, որ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները գնտվում են Մազարի Շարիֆ քաղաքում, որը երկրի հյուսիս–արևելքում է և Բալա Մուրղաբ բնակավայրից հեռու է մոտ 350 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *