Վրաստանում չեն ծառայի միայն ուղղափառ եկեղեցու հոգևորականները. օրինագիծ

Վրաստանում մարտին օրենքի նախագիծ է ներկայացվել, որի համաձայն բացի ուղղափառ եկեղեցու հոգևորականներից, կրոնական մյուս կառույցների ներկայացուցիչները կզորակոչվեն բանակ։

Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը։ Նախագիծը հեղինակել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության  հանձնաժողովի ղեկավարը: Նշենք, որ Վրաստանում գործող օրենքով՝ հոգևորականները զորակոչի ենթակա չեն, ինչից էլ օգտվում են մի շարք կազմակերպություններ և զորակոչիկներ: Պարբերաբար ստեղծվում են կրոնական կազմակերպություններ հենց այս նպատակով։ 

Այս կազմակերպություններից ամենահայտնին «Գիրչի» (թարգմ. ՝«Կոն») շարժման եկեղեցական կենտրոնն է, որին անդամագրվելով, օրինակ մեկ շրջանում 150 զորակոչիկից 145-ը ազատվել է ծառայությունից, մեկ այլ շրջանում՝ 20-ից 17-ը։

«Գիրչիի» կենտրոնի ակտիվիստները, ովքեր պաշտոնապես գրանցել էին եկեղեցին,  բոլոր ցանկացողներին բաժանում են հոգևոր կոչումներ, որոնցով երիտասարդները մեխանիկաբար ազատվում են զորակոչից։ Սա Վրաստանում մեծ աղմուկ էր բարձրացրել, շատ քաղաքական գործիչներ «եկեղեցին» փակելու կոչերով էին հանդես եկել։



Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *