Ադրբեջանը Պակիստանի հետ համատեղ զորավարժություններ կանի

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պետական «ԱզԹՎ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում խոսել է Պակիստանի հետ համատեղ անցկացվելիք զորավարժության մասին:

Հասանովը երկկողմ և եռակողմ համատեղ զորավարժությունների մասին խոսելիս նշել է, որ, մասնավորապես, Թուրքիայի, ինչպես նաև Պակիստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագրեր ունեն, Պակիստանն էլ է «ներգրավվելու այդ գործին»: Զորավարժությունից ժամանակահատված, կամ այլ մանրամասներ Հասանովը չի հայտնել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը անդրադառնալով Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններին՝ խոսել է երկու երկրների ռազմաօդային ուժերի վարժանքներից: Ըստ դրա՝ վարժանքներին Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռները հարձակում են իրականացրել Ադրբեջանի ՀՕՊ համակարգի դեմ՝ պարզելու համար, թե կկարողանա արդյոք իրենց ՀՕՊ-ը դիմագրավել հարձակմանը: Ըստ Հասանովի՝ արդյունքը դրական է եղել, իրենք կարողացել են դիմագրավել: 

Հիշեցնենք, որ երկու երկրների ՌՕՈւ-ները Ադրբեջանում և Թուքիայում համատեղ զորավարժություններ են անում 2014-ից սկսած: Նախորդ տարի զորավարժությունների նպատակով Թուրքիա էին մեկնել ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչներ և Սու-25 գրոհիչներ: 2017-ի սեպտեմբերին էլ, ՌՕՈւ զորավարժությունն անկացվել էր Ադրբեջանի տարածքում, ինչի համար Թուրքիայից ժամանել էին F-16 կործանիչներ, C-130 Hercules և Casa CN-235 բեռնատար ինքնաթիռներ, Sikorski S-70 ուղղաթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *