Վրաստանում պահանջում են փոխել հոգևորականների՝ զինված ուժեր զորակոչման կարգը

Վրացական Զուգդիդ և Չխորոծղու քաղաքների քաղաքապետները պահանջել են փոփոխություններ իրականացնել զինված ուժեր զինվորական ծառայության զորակոչելու օրենքում: Համաձայն գործող օրենքի՝ զորակոչի ենթակա չեն հոգևորականները, ինչից էլ օգտվում են մի շարք զորակոչիկներ: Այս մասին հայտնում է վրացական Imedi News լրատվական կայքը:

Զինվորական ծառայությունից հոգևորականների ազատ արձակման կարգի արդյունքում 20 մարդուց, ովքեր 2018-ին պետք է զորակոչվեին Վրաստանի զինված ուժեր Չխորոծղուի շրջանից, 17-ը ազատ է արձակվել ծառայությունից՝ ներկայացնելով համապատասխան վկայականներ:

Հոգևորականի կոչման վկայականները բոլոր ցանկացողներին տրամադրում է վրաստանյան «Գիրչի» (թարգմ. ՝«Կոն») քաղաքական կենտրոնը, որը ստեղծել է «Վրացական քրիստոնեական, ավետարանական, բողոքական եկեղեցի՝ Աստվածշնչյան ազատություն»:

«Գիրչի» կենտրոնի ակտիվիստները, պաշտոնապես գրանցելով եկեղեցին, սկսել են բոլոր ցանկացողներին հոգևորական կոչումներ շնորհել, որի միջոցով երիտասարդները ազատվում են բանակ զորակոչվելուց: Սա սկանդալ է առաջացրել Վրաստանում, մի շարք քաղաքական գործիչներ կոչ են արել փակել այդ «եկեղեցին»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *