Սիրիայում վիրավորված սակրավորը ականազերծող խմբի ղեկավարն էր. Tert.am

Սիրիայում գտնվող հայկական հումա­նիտար առաքելության կազ­մում գործող սակրավորների դասակը նոր ղեկավար ունի, որը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանն է։

Այս մասին Tert.am-ին հայտնել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։

Սակրավորը վիրավորվել է մարտի 7-ին, վիրավորման պատճառը եղել է 
պլաստիկե իրանով ծուղակ ականը, աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Այս պահին նա Մոսկվայում է, բուժվում է։: 

Հիշեցնենք, որ 83 անձից բաղկացած ՀՀ մասնագետների, այդ թվում՝ բժիշկների, սակրավորների ու նրանց անվտանգությունը պահպանող մասնագետների, խումբը Սիրիա էր մեկնել փետրվարի 8-ին։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *