«Սոսնա» (ռուս․՝ «Сосна») զենիթահրթիռային համալիրի պետական փորձարկումները ավարտվել են հաջողությամբ։ Ներկայումս անցկացվում են սպառազինություն ընդունելու միջոցառումներ։
Այս մասին հայտնել է «Ճշգրիտ մեքենաշինական կոնստրուկտորային բյուրոյի» (ռուս․՝ «КБ Точмаш») ընկերության տնօրեն Վալերի Մակեևը։ Փոխանցում է «ՌԻԱ Նովստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ «Սոսնա»–ի գործարանային փորձարկումները սկսվել էին 2014 թվականին, և այն ժամանակ հայտարարվում էր, որ նույն տարում նախատսվում է ավարտել փորձարկումները։
«Սոսնա» զենիթահրթիռային համալիրը նախատեսված է մինչև 10 կմ հեռավորության և 5 կմ բարձրության վրա գտնվող օդային թիրախներ խոցելու համար։ Կրում է 12 միավոր «Սոսնա–Ռ» կառավարվող հրթիռ, որոնք վերալիցքավորվում են 10 րոպեում։