Ադրբեջանի ՀՕՊ ուժերը վարժանքներ են արել

Ապրիլի 1-ին Ադրբեջանում 2019թ. մարտական պատրաստության ծրագրի համաձայն հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումներն անցկացրել են հատուկ մարտավարական վարժանքներ։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, նշելով, որ վարժանքների ընթացքում զենիթա–հրթիռային համալիրների դիվիզիոնները երթով գնացել են դիրքային շրջաններ, իրականացրել են պայմանական թշնամու օդային հարձակումներից հատուկ կարևորության օբյեկտների պաշտպանության վարժանքներ։ 

Ս-125 ԶՀՀ-ն Ադրբեջանի զորավարժություններին
Ս-125 ԶՀՀ-ն Ադրբեջանի զորավարժություններին

Վարժանքներին ներգրավվել է նաև իսրայելական ավիաշինական ընկերության EԼM-2106 ռադարը, որը կարող է կապող օղակ լինել խորհրդային/ռուսաստանյան արտադրության ՀՕՊ միջոցների միջև՝ բարձրացնելով դրանց արդյունավետությունը: ։

Հիշեցնենք, որ  Ադրբեջանի ՀՕՊ ստորաբաժանումները նման վարժանք անցկացրել էին նաև այս տարի փետրվարի 23–ին : 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *