Թուրք օդաչուները, այնուամենայնիվ, կշարունակեն մարզվել F-35–երի համար. Պենտագոն

Ապրիլի 2-ին ԱՄՆ սենատոր Ջիմ Ինհոֆը հայտարարել էր, որ բացի Թուրքիային F–35-երի սարքավորումների մատակարարումները կասեցնելուց, ԱՄՆ–ն նաև դադարեցրել է այդ կործանիչների համար թուրք օդաչուներին մարզումները։ 

Սակայն այս տեղեկությունը թուրքական պետական «Անադոլու» գործակալության հետ զրույցում հերքել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Մայք Էնրդյուսը` նշելով, որ թուրք օդաչուների մարզումներն ԱՄՆ Արիզոնա նահանգում տեղակայված Լյուկ ավիաբազայում շարունակվում են.

«Ես որևէ տեղեկություն չունեմ մարզումների դադարեցման մասին։ Ես հաստատում եմ, որ մարզումները շարունակվում են։ Եթե դա փոխվի, մենք կտեղեկացնենք»,– ասել է Էնդրյուսը։ 

Թուրքիայի համար նախատեսված առաջին F-35-ը. մայիս 2018 թ.
Թուրքիայի համար նախատեսված առաջին F-35-ը. մայիս 2018 թ.

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 2-ին, հայտնի դարձավ, որ ԱՄՆ–ն կասեցրել է F-35–երի համար նախատեսված սարքավորումների մատակարարումը Թուրքիային, մինչև վերջինս կհրաժարվի ռուսական Ս–400 համակարգերի գնումից։ 

Հավելենք, որ Թուրքիան ռուսական Ս–400 համակարգերը գնելու գործարքը կնքել է 2017թ. դեկտեմբերին, ինչից հետո ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն դեմ են արտահայտվել դրան, պնդելով, որ այդ համակարգերը ՆԱՏՕ ստանդարտներին չեն համապատասխանում։ 

Ս-400-երի շուրջ թուրք-ամերիկյան կոնֆլիկտի մասին մանրամասն կարող եք կարդալ այս հղումով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *