ՀՀ-ում ռուսական բազայի հրետանավորները վարժանքներին կրակել են «Գռադ» ՀԿՌՀ-ով

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազայում պլանային վարժանքներ են մեկնարկել։ Վարժանքներին մասնակցում են մոտ 300 զինծառայող և ներգրավված է մոտ 100 միավոր զինտեխնիկա։

Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից։

Մարտի 27–ին «Ալագյազ» զորավարժարանում վարժանքները սկսել են հրետանավորները։ Կրակային պատրաստության շրջանակներում զինծառայողները կրակել են նաև ԲՄ–21 «Գռադ» համազարկային կրակի ռեակիվ համակարգով։ Հրետանավորների կրակային պարապմունքներն անցել են հետախուզական ԱԹՍ–ների աջակցությամբ։

Մարտի 28–ին դաշտային պարապմունքներն են սկսել ռադիոէլեկտրոնային պաշտպանության ստորաբաժանումները։ Զինծառայողները «Կամխուդ» զորավարժարանում հայտնաբերել և որսացել են պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերը։

102–րդ ռազմաբազա․ ԲՄ–21 «Գռադ» ՀԿՌՀ
102–րդ ռազմաբազա․ ԲՄ–21 «Գռադ» ՀԿՌՀ

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ–ն հունվարին հայտարարել էր  2019 թվականի ընթացքում 102–րդ ռազմաբազայի պարապմունքների հաճախականության ու քանակի ավելանալու մասին։

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ  ՀՕՊ համակարգի համաձայն: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *