«Вертолеты России»-ն ուղղաթիռների սպասարկման կենտրոն է բացել Բրազիլիայում

«Вертолеты России» հոլդինգը Բրազիլիայի Բելու Հորիզոնտի քաղաքում բացվել է ուղղաթիռների վերանորոգման և սպասարկման կենտրոն։ Ծրագրվում է առաջին ուղղաթիռը վերանորոգել մինչև այս տարվա վերջ։ Կենտրոնը բացվել է Բրազիլիային Մի–35Մ ուղղաթիռներ վաճառելու պայմանագրի շրջանակներում։

Այս մասին հայտարարել է հոլդինգի փոխնօրեն Իգոր Չեչիկովը։

Պայմանագիրը կնքվել էր 2008 թվականին, որով նախատեսված 12 միավոր ուղղաթիռները մատակարարվեցին 2014 թվականի դեկտեմբերին։

Օրերս ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիան հայտնեց նաև որ,  նման սպասարկման կենտրոն բացվում է նաև Չինաստանում։ Կորպորացիան սպասարկման կենտրոններ ունի նաև հարևան Իրանում և Ադրբեջանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *