Փետրվարի 13–ի երեկոյան Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Խաշ–Զահեդան ավտոճանապարհին ահաբեկչական խմբավորման գործողությունից պայթել է ԻՀՊԿ «Ղոդս»–ի ռազմաբազայի զինծառայողների ավտոբուսը, ինչից 27 զինծառայող մահացել է, 13–ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմնյուզ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ զինծառայողների ավտոբուսի կողքին պայթել է ահաբեկիչների տեղադրած ռումբը։

Ըստ իրանական աղբյուրի՝ զինծառայողները սահամանապահներ էին, ծառայությունը ավարտել ու վերդառնում էին։ «Ջայիշ ալ–Ադլ» կոչվող խմբավորումը արդեն պատասխանատվություն է ստանձել այս պայթյունի համար։
Նշենք, որ «Ջայիշ ուլ–Ադլ» կազմակերպությունը հիմանդրվել է 2012թ, «Ջունդալլահ» կազմակերպության անդամների կողմից, ովքեր 2014թ. Պակիստան–Իրան սահմանին սպանել էին 14 իրանցի սահմանապահի։ «Ջայիշ ուլ–Ադլ»–ը գործում է հենց Սիստան–Բելուջիստան շրջանում։