Ադրբեջանի ՊՆ-ում հռետորաբանություն է փոխվել

Շուրջ կես տարվա ընդմիջումից հետո Ադրբեջանի ՊՆ-ում կրկին սկսել են խոսել հայկական կողմի «հնարավոր սադրանքների» մասին: 

Փետրվարի 9-ին Ադրբեջանի բանակի հրամանատարական գլխավոր կենտրոնում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է բանակի հրամկազմին, տվել ցուցումներ և առաջադրանքներ:

Հատկանշական է, որ, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, Զաքիր Հասանովը բոլոր օղակների հրամանատարներին կարգադրել է «ադեկվատ պատասխան տալ թշնամու սադրանքներին, և վճռականորեն դիմագրավել նրա պրովոկատիվ գործունեությանը»: 

Ադրբեջանի բանակի հրամանատարական գլխավոր կենտրոն
Ադրբեջանի բանակի հրամանատարական գլխավոր կենտրոն

Առաջ անցնելով նշենք, որ Ադրբեջանի բանակի հրամկազմը նախկինում նմանաբնույթ հայտարարություններ հաճախ է արել, սակայն վերջին շրջանում այսպիսի շեշտադրումները չէին լսվում:

Վերջին անգամ բանակի շտաբում այսպիսի հայտարարություն Զաքիր Հասանովը արել էր նախորդ տարվա հուլիսի 14-ին: Այն ժամանակ Հասանովը «պատասխանատու անձանց հանձնարարել էր անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել թշնամու հնարավոր սադրանքները կանխելու համար»:

Հատկանշական է, որ նախորդ հայտարարությունից մեկ օր անց՝ հուլիսի 15-ին, ադրբեջանական կողմը գերեվարեց Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին՝ ներկայացնելով, թե իբր կանխել են դիվերսիա և դիվերսանտին ձերբակալել: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *