2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, դիրքում կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով (ինքնասպանության հասցնել):
Այս մասին պաշտոնական կառույցները չեն հայտնել։ Պատահարից մեկ ամիս անց այս մասին իմացել է Tert.am լրատվակայքը, որը դեպքի մասին հաստատում ստացել է պաշտպանության նախարարությունից։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այս առիթով ասել է․ «Դեպքը գաղտնի չի պահվում, ուղղակի չենք հայտնել առաջինը։ Դրանք տարբեր բաներ են»։