Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները

Ռուսաստանում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ հնարավոր է այսօր ստորագրեն համագործակցության մասին հերթական փաստաթուղթը։

Խոսքը նաև ռազմատեխնիկական համագործակցության մասին է։ Հանդիպման մանրամասերը փոխանցում է Ռուսաստանի ՊՆ «Զվեզդա» հեռուսատաալիքի կայքը։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Սիրիայում ցուցաբերած հումանիտար օգնության համար։ Դուք առաջինը արձագանքեցիք մեր կոչին՝ աջակցել Սիրիայում խաղաղ բնակչությանը։»,– հայտնել է Շոյգուն։

Հիշեցնենք, որ այսօր Սիրիա է մեկնել հայաստանցի բժիշկների, սակրավորների և ոստիկանների 83 հոգանոց խումբը։

Երեկ Դավիթ Տոնոյանը հանդիպել էր նաև Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ։ 

Հայաստանը և Ռուսաստանը համագործակցում են և՛ երկկողմ ձևաչափով և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Լուսանկարը՝ Հայաստանի  ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *