ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայից

Մեկնարկել է Սիրիայում տեղակայված ԱՄՆ զորամիավորման դուրսբերման գործընթացը: Երթուղիները և ժամանակացույցը գաղտնի են: Դուրսբերման մասին ավելի վաղ հայտարարել էր նախագահ Թրամփը:

Զորքերի դուրսբերման մեկնարկի մասին հայտարարել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակը. փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Խոսնակը՝ գնդապետ Շոն Ռայանը, մասնավորապես, հայտարարել է.


«Կոալիցիան սկսել է զորքերի անշտապ դուրսբերումը Սիրիայից: Ելնելով անվտանգության նկատառումներից՝ չենք քննարկի որոշակի ժամանակացույցեր, զորքերի շարժերը և տեղանքը»։

Հիշեցնենք, որ Սիրիայից զորքի դուրսբերման հրամանի մասին դեկտեմբերի 19-ին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Խոսքը շուրջ 
2000 զինծառայողի մասին է: Նրանք տեղակայված են Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, մասնակցում էին ԻՊ դեմ գործողություններին, ինչպես նաև իրականացնում պարեկություն: 

Վերահսկողության գոտիների պատկերը Սիրիայում դեկտեմբերի վերջի դրությամբ: Աղբյուրը՝ Reuters
Վերահսկողության գոտիների պատկերը Սիրիայում դեկտեմբերի վերջի դրությամբ: Աղբյուրը՝ Reuters

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *