[Թարմացում] Մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Հունվարին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Բեյլագանի շրջանի Աշըղալըլար գյուղի բնակիչ Բաբաև Ազեր Աֆթանդիլ օղլուն (Babayev Azər Aftandil oğlu):

Զինծառայողի մահվան մասին տեղեկությունները շրջանառվել է սոցցանցերում, ապա ադրբեջանական ընդիմադիր «Մեյդան» լրատվակայքին մահը հաստատել են զինծառայողի համագյուղացիները և գյուղի ՏԻՄ տեղակավարը:

Մահվան օրը հայտնի չէ, հայտնի չեն նաև հանգամանքները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կորստի մասին չի հայտնել:

[Թարմացում] Բաց աղբյուրների ուսումնասիրությունից ստացված տեղեկությունների համաձայն այս զինծառայողը մահացել է ոչ մարտական պայմաններում՝ զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով։ [Թարմացում]

Նշենք, որ 2019թ. Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցներից մեզ հայտնի է դարձել 2 կորուստ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *