Հունվարի 10-ին Թուրքիայի ավիաշինական ընկերությունը (Turkish Aerospace Industries – TAI) ռազմաօդային ուժերին է մատակարարել տեղական արտադրության «Անքա–Ս» տեսակի ևս երկու միավոր անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։
Այս մասին իր թվիթերյան էջում գրել պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։
Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ Թուրքիայի ռազմաօդային ուժերին է մատակարարվել 10 միավոր «Անքա-Ս» ԱԹՍ՝ վերջին մատակարարումը ներառյալ։
«Անքա» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը՝
- Իրանի երկարությունը – 8մ,
- Թևերի բացվածքը – 17,3 մ,
- Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
- Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
- Վառելիքի զանգվածը – 250 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
- Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
- Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
- Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
- Թռիչքի առաստաղը – 9144 մ,
- Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
- Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
- Թևերի մակերեսը – 13,6մ²:
«Անքա» ԱԹՍ-ի վրա տեղադրված է 6 տարբեր տրամաչափի հրթիռ, այդ թվում՝ 4 միավոր 70 մմ տրամաչափի CİRİT և 2 միավոր 160 մմ տրամաչափի UMTAS հրթիռներ: