Ադրբեջանը հայտարարում է՝ Ռուսաստանից «Բալ–Է» հրթիռային համալիր չեն ցանկացել գնել

Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Ադրբեջանը Ռուսաստանից ցանկացել է գնել «Բալ–Է» տեսակի առափնյա հրթիռային համալիրներ, սակայն Ռուսաստանը մերժել է գործարքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը փոխանցում են ադրբեջանական լրատվակայքերը։

Ըստ պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանը ««Բալ–է» համակարգերի գնման համար ոչ մի բանակցություն չի ունեցել Ռուսաստանի հետ, անգամ չի եղել այդ համակարգը գնելու մտադրություն»։

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը հղում անելով իր անանուն աղբյուրներին, հայտնում էր, որ Ռուսաստանի ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրի վաճառքը:

Ըստ աղբյուրի՝ գործարքի չեղարկման երկու պատճառ կար՝

  1. Հրթիռները պոտենցիալ վտանգ կարող են լինեն ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպից նավատորմիղի նավերի համար;
  2. Համալիրի Խ-35 արդիականացված հրթիռը ունակ է խոցել նաև ցամաքային թիրախներ, և ռուսաստանյան կողմը չէր ցանկանա, որ դա կիրառվեր Արցախյան հակամարտությունում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *