Դեկտեմբերի 5-ին ձնահոսքից մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Դեկտեմբերի 5-ին Սիսիանում ձնահյուսի տակ մնացել է պայմանագրային զինծառայող, որին մահացած են գտել այսօր՝ դեկտեմբերի 6-ին։

Զինծառայողի հրամանատարը Aysor.am լրատվակայքին տեղեկացրել է, որ մահացածը Հայկ Քարամյանն է։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 5-ին, Սիսիանում պայմանագրային զինծառայողներ մնացել էին ձնահյուսի տակ։ Նրանցից մեկին չէր հաջողվել գտնել։ Մյուս զինծառայողների առողջական վիճակը նորմալ է:

Նոյեմբերի 27-ին Գեղարքունիքում ձնահոսքի պատճառով մահացել էր նաև մեկ այլ պայմանագրային զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *