2018-ի ամռանը 193 հոգի հեշտացված ծառայության համար պիտանի է ճանաչվել․Hetq.am

2018 թվականի ամառային զորակոչին ծառայության հեշտացված կարգով զորակոչվել է 193 զինծառայող: Նրանք թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն և հեմոգլոբինի տատանում ունեցողներն են: Այս մասին հայտնում է Hetq.am կայքը՝ հղում անելով ՊՆ-ին։

193-ից 120-ը նախկինում այս խնդիրներով ստացել են տարկետում։ Այս կատեգորիայի զինակոչիկները սահմանափակումով զինծառայության համար պիտանի ճանաչվել են 2018 թվականի ամառային զորակոչից առաջ։

Նախարարությունից հայտնել են, որ նշված առողջական խնդիրներով ժամկետային զինծառայողները ծառայությունն իրականացնում են զորամասերի պահպանության և սպասարկման դասակներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *