Ադրբեջանում լրտեսության համար մեղադրվող օտարերկրացու են ձերբակալել

Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանում սահմանը ապօրինի անցնելու ժամանակ ձերբակալվել է օտարերկրացի Հասանզադա Բահրամ Նուսրեթ օղլուն (Hasanzada Bahram Nusrat oğlu), որը մեղադրվում է լրտեսության և Ադրբեջանի քաղաքացիներին դրանում ներգրավվելու համար։ 

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊԱԾ կայքը։

Ըստ աղբյուրի՝ Հասանզադեն հավաքել է հետախուզական տեղեկություններ Ադրբեջանի զինծառայողների, մարտավարական նշանակության օբյեկտների, ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի, արտերկրի հետ ռազմական կապերի, ինչպես նաև Ադրբեջանի պետական անվտանգության և պաշտպանական ծառայությունների մասին։

Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանում ձերբակալված Հասանզադա Բահրամ Նուսրեթ օղլուն (Hasanzada Bahram Nusrat oğlu)

Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանում ձերբակալված Հասանզադա Բահրամ Նուսրեթ օղլուն (Hasanzada Bahram Nusrat oğlu)

Նշվում է, որ Հասանզադային մեղադրանք է առաջադրվել լրտեսության և սահմանը ապօրինի հատելու փորձի համար։ Դատարանը խափանման միջոց է սահմանել կալանավորումը։ Սկսվել է հետաքննություն։

Հավելենք, որ Ադրբեջանում լրտեսության մասին հայտնի դեպքերից է 2017թ․ Թարթառում «Հայաստանի հետախուզության հետ համագործակցության» մեղադրանքով ձերբակալված մի խումբ զինվորական և քաղաքացիական անձանց պատմությունը, որի բաց աղբյուրների ուսումնասիրությունից Ռազմինֆոյին հայտնի դարձավ ընդհանուր 10 անձանց մասին, որոնցից 9-ը (1-ի անունը անհայտ է) սպանվել էին, ևս մեկի ճակատագիրը անհայտ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *