Թուրքիայում ՆԱՏՕ–ի և այլ երկրների հետ անցկացվում է զորավարժություն

Հոկտեմբերի 15–25-ը Իզմիրի ծովածոցում (Էգեյան ծով) Թուրքիան և ՆԱՏՕ անդամ ու մի շարք այլ երկրների ռազմածովային ուժերն ու օդուժը, առափնյա անվտանգության ուժերը անցկացնելու են «Նուսրեթ – 2018» (Nusret – 2018) զորավարժությունը։ 

Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայում անցկացվում է «Նուսրեթ–2018» (NUSRET–2018) զորավարժությունը

Թուրքիայում անցկացվում է «Նուսրեթ–2018» (NUSRET–2018) զորավարժությունը

Զորավարժությանը Թուրքիայից ներգրավվելու են ռազմածովային ուժերի 3–ական հայտնաբերող նավ, 1 ականազերծող նավ, 1 կորվետ, 1 պարեկանավ, 1 ուղղաթիռ, 1–ական հավաքող կատեր, Թուրքիայի ՌԾՈւ ստորջրյա պաշտպանության ջոկատ, ավտոմատ ստորջրյա մեքենա, առափնյա անվտանգության 2 կատեր, ռազմաօդային ուժերի 1 բեռնատար, C-130 Hercules տիպի ինքնաթիռ, առափնյա պաշտպանության ուժերի 2 կատեր:

Մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի՝  (SNMCMG-2) Գերմանիայից 1 հրամանատարաշտաբային նավ, 1-ական ական հայտնաբերող կատեր Ֆրանսիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից և Թուրքիայից:

Ինչպես նաև, զորավարժությանը մասնակցելու են 49 դիտորդ և 3 շտաբային սպա ՆԱՏՕ-ից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Բահրեյնից, Բուլղարիայից, Վրաստանից, Կատարից, Պակիստանից, Ռումինիայից, Հվ. Կորեայից և Սաուդյան Արաբիայից։

Նշվում է, որ նպատակը մասնակից երկրների կողմից պատերազմի ժամանակ ջրային ականապատման և ականազերծման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ին Թուրքիայում անցկացվեց «Կապույտ կիտ -2018» (MAVİ BALİNA-2018) հակասուզանավային զորավարժությունը՝ ՆԱՏՕ–ի հետ համատեղ։ Զորավարժության նպատակն էր մասնակից ստորաբաժանումների պատրաստումը հակասուզանավային և օդային պաշտպանությանը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *