Ադրբեջանի հետ հաստատվել է օպերատիվ կապ. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ադրբեջանական կողմի հետ կա օպերատիվ կապ:

Փաշինյանը մասնավորապես ասել է,

Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի կամ Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի՝ ինձ:

Հիշեցնենք, որ օպերատիվ կապ ստեղծելու մասին Փաշինյանը և Ալիևը համաձայնության էին եկել սեպտեմբերին վերջին՝ Դուշամբեում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *