Ուկրաինայում Սու–27 կործանիչի վթարից զոհվել է երկու օդաչու

Հոկտեմբերի 16–ին Ուկրաինայի Ուլանով շրջանում ՆԱՏՕ երկրների մասնակցությամբ անցկացվող «Մաքուր երկինք–2018» զորավարժության ընթացքում վթարվել է Սու–27 կործանիչը, ինչից մահացել են երկու օդաչուները։

Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի ԳՇ էջը։

УВАГА! УТОЧНЕННЯ НАДЗВИЧАЙНОЇ СИТУАЦІЇ!За уточненою інформацією, сьогодні, близько 17.00, в районі с. Уланів, між…

Gepostet von Генеральний штаб ЗСУ / General Staff of the Armed Forces of Ukraine am Dienstag, 16. Oktober 2018

Նշվում է, որ օդաչուներից մեկը ԱՄՆ զինված ուժերից է, մյուսը՝ Ուկրաինայի։

Նշենք, որ զորավարժությունն անցկացվում է հոկտեմբերի 8-19–ը, որին մասնակցում են ՆԱՏՕ անդամ երկրներ Բելգիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Էստոնիայի, Ռումինիայի, Լեհաստանի և ԱՄՆ–ի զինված ուժերը։

Զորավարժության սցենարով անցկացվել է ուսումնական մարտ F-15 և Սու–27 կործանիչների միջև, որը հաղթել էր Սու–27-ը լավ մանևրելու շնորհիվ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *