Ահաբեկչություն Կերչում. կան զոհեր և վիրավորներ

Հոկտեմբերի 17-ին ահաբեկչություն է եղել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում: Ըստ ՌԴ քննչական կոմիտեի՝ ներկա պահին զոհերի թիվը հասնում է 13-ի, վիրավորներինը՝ շուրջ 50: Նրանց մեծ մասը դեռահասներ են:

Նշվում է, որ նախնական տվյալներով քոլեջի ճաշարանում գործարկվել է (ամենայն հավանականությամբ հեռակարավարվող) պայթուցիկ սարք՝ հագեցած մետաղյա իրերով:

Ահաբեկչություն Կերչում. լուսանկարը՝ «ՏԱՍՍ»-ից

Ահաբեկչություն Կերչում. լուսանկարը՝ «ՏԱՍՍ»-ից

[Լրացում] Ղրիմի ղեկավարը հայտնել է, որ ահաբեկչության մեջ կասկածվողը ինքնասպան է եղել: Նա նույն քոլեջի չորրորդ կուրսի ուսանող էր:

[Լրացում 2] Զոհերի թիվը ավելանում է: Ըստ Ղրիմի ղեկավարի՝ զոհերի թիվը արդեն հասնում է 18-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *