Հնդկաստանը Ռուսաստանից 4 ֆրեգատ կգնի, որից 2-ը կկառուցվի Հնդկաստանում

Հնդկաստանի Ռուսաստանից  11356 դասի 4 միավոր ֆրեգատ կգնի, որոնցից երկուսը կկառուցվի Հնդկաստանում։ Գործարքը գնահատվում է 2,2 մլրդ դոլար։ Նախատեսվում է, որ պայմանագիրը կկնքեն հոկտեմբերին՝ Ռուսաստանի նախագահի և Հնդկաստանի վարչապետի հանդիպման ժամանակ։

Այս մասին հայտնում է հնդկական Economic Times պարբերականը:

Ռուսաստանը և Հնդկաստանը 2016-ի հոտեմբերին կնքել էին միջկառավարական համաձայնագիր, որով նախատեսվում է, որ Հնդկաստանի ԶՈւ համար կառուցել 11356 դասի 4 ֆրեգատ. ֆրեգատներից 2-ը Ռուսաստանում, մյուս 2-ը՝ Հնդկաստանում։ Սակայն բանակցությունները դեռ շարունակվում են, առայժմ պայմանագիր չի կնքվել։

11356 նախագծի ֆրեգատները նախատեսված են սուզանավերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և օդային հարձակումներին դիմագրավելու համար։ Ֆրեգատների ջրատարողունակությունը կազմում է 3600 տոննա, արագությունը՝ 30 հանգույց, նավարկության հեռահարությունը՝ 4800 մղոն։

1999-2013թթ․ Ռուսաստանում կառուցվել և Հնդկաստանի ԶՈւ-ին է մատակարարվել 11356 նախագծի 6 ֆրեգատ։ Ֆրեգատներից 3-ը կառուցվել են «Յանտար» նավաշինական գործարանում։

Նշենք, որ Հնդկաստանը Ռուսաստանից պատրաստվում է գնել Ս-400 համալիրներ, սակայն հնարավոր է ԱՄՆ սանկցիաներ կիրառվեին։ Սակայն սեպտեմբերին կայացած երկու երկրների պաշտապանության և ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում կարողացավ շրջանցել էմբարգոն։

 

Նանե Պետրոսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *