Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են Հնդկաստանի ԶՈւ համար ֆրեգատներ կառուցելու հարցը

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են  առաջիկա մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանի «Յանտար» նավաշինական գործարանում Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար ֆրեգատներ կառուցելու հարցը։  Այս մասին օգոստոսի 17-ին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Պանկաջ Սարանի խոսքերով՝ տեխնիկական բանակցություններն արդեն արվել են,  այժմ ընթանում են առևտրային բանակցությունները։

Հնդկաստանի ԶՈւ F40 «Talwar» ֆրեգատ

Հնդկաստանի ԶՈւ F40 «Talwar» ֆրեգատ

Ռուսաստանը և Հնդկաստանը 2016-ի հոտեմբերին կնքել էին միջկառավարական համաձայնագիր, որով նախատեսվում է, որ Հնդկաստանի ԶՈւ համար կառուցել 11356 դասի 4 ֆրեգատ. ֆրեգատներից 2-ը Ռուսաստանում, մյուս 2-ը՝ Հնդկաստանում։ Սակայն բանակցությունները դեռ շարունակվում են, առայժմ պայմանագիր չի կնքվել։

Հավելենք, որ 1999-2013թթ․ Ռուսաստանում կառուցվել և Հնդկաստանի ԶՈւ-ին է մատակարարվել 11356 նախագծի 6 ֆրեգատ։ Ֆրեգատներից 3-ը կառուցվել են «Յանտար» նավաշինական գործարանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *