Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիայում իրականացրել են 290 մարտական թռիչք՝ ոչնչացնելով ահաբեկչական խմբավորումների ավելի քան 730 օբյեկտ: Այս մասին նշված է ՌԴ ՊՆ կայքում:
Ռուսաստանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերը իրականացրել են ավելի քան 120 հետախուզական թռիչք և հայտնաբերել են զինյալների ավելի քան 160 օբյեկտ:
Նշենք, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիայում ահաբեկիչների դիրքերին ավիահարվածներ են հասցնում այն բանից հետո, երբ 2015-ի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը ստացավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական խնդրագիրը: