Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հայկազ Մաթևոսյանը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխվելիս: Նա ծառայում էր 2011 թվականից: