Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Ավիգդոր Լիբերմանը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը ռազմական, ռազմա-տեխնիկական ոլորտներում։
Նշենք, որ Իսրայելի պատվիրակությունը պաշտպանության նախարար Լիբերմանի գլխավորությամբ մեկնելու է նաև Վրաստան, որտեղ ըստ իսրայելական կողմի տեղեկությունների նախատեսվում է հանդիպում նախագահի, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ:
Հավելենք նաև, որ այս տարվա հունիսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գնել էր իսրայելական Israel Aerospace Industries-ի արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ: Իսկ հուլիսին լուրեր շրջանառվեցին, որ Ադրբեջանը և իսրայելական Aeronautics ընկերությունը պատրաստվում են համատեղ արտադրել Պեգասուս 120 (Pegasus 120 UAV) տեսակի բազմապտուտակային անօդաչու թռչող սարքեր։