Մարտի 1-ին բանակը չի կրակել, եթե կրակել է, կրակել են անհատ զինծառայողներ․ ԶՈւ ԳՇ պետ

Մարտի 1-ին բանակը չի կրակել, եթե կրակել է, կրակել են անհատ ինչ-որ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ։ Ընդհանուր եթե վերցնենք բանակը, տասնյակ հազարավոր մարդիկ չեն կրակել, կրակել են կոնկրետ անհատներ։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, որը 2008-ին օպերատիվ վարչության պետն էր։

«Առաջնագիծը նոսրացած չի եղել, առաջնագծում ընդհանուր մարտական աշխատանքը եղել է սովորական, եթե կարելի է այդպես ասել՝ մարտական աշխատանք։ Ես՝ որպես օպերատիվ վարչության պետ, նաև պատասխանատու մարտական հերթապահության կազմակերպման համար, կարող եմ ասել, որ տվյալ դեպքերի և առաջնագծի անմիջական [շեշտում է] գործողությունները իրար հետ չկապեն։

Կարող եմ ասել, որ մարտի մեկից հետո, եթե չեմ սխալվում մարտի 5-ին մենք Արցախի հատվածում ունեցել ենք դիվերսիոն-հետախուզական փորձ, որը կանխվել է, ընդ որում հակառակորդը այդ ժամանակ տվել է 10-12 զոհ, մեր կողմից ունեցել ենք երկու վիրավոր, իսկ համեմատության համար ասեմ՝ դա մարտի հետ եթե կապենք։ Եթե չենք կապում, մենք 2014-15-ին ունեցել ենք 80-ից ավելի նման գործողություններ սահմանում։ Հիմա ինչի հետ կապենք էդ 80 գործողությունները։ Մի քիչ վիճելի հարց է, բայց կարող է այդտեղ կարող է հանդես գալ որոշակի տեղեկատվություն, որը ձեռք է բերել քննություն կատարող մարմինը, որին ես չեմ տիրապետում, այդ դեպքում այլ մեկնաեությունն չեմ կարող ասել։ Իմ տեղեկատվությամբ 10 տարի առաջվա դեպքերի վերաբերյալ կարող եմ ասել, որ սահմանը դրանից չի տուժվել, չի թուլացել։ Իսկ գործողության մասին անմիջապես կարելի է հարցնել երևի հակառակորդին․․․

10-ը տարվա առաջվա քննչական մարմինները, որ ամեն օր զբաղվում են տվյալ գործով, ավելի շատ տեղեկատվություն ունեն, քան ես, որ հիշում եմ, թե 10 տարի առաջ ինչ էր եղել»,— մասնավորապես նշեց գեներալ-մայորը։

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *