Թուրքիայում ռազմածովային ուժերի ղեկավարությունը առաջարկել է Կիպրոսի ափերին կառուցել նոր ռազմածովային բազա, նշելով, որ դա կմեծացնի Թուրքիայի ազդեցությունը։Այս մասին հայտնել է թուրքական Yeni Şafak լրատվակայքը։
Ըստ աղբյուրի՝ նշված տարածքը ունի հարուստ էներգետիկ պաշարներ, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելքը նպաստավոր է ռազմական տեսանկյունից, քանի որ մի շարք արևմտյան երկրներ փորձում են հաստատվել արևմտյան ափերին։
Նշվում է, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել նաև Կիպրոսի հյուսիսում գտնվող Գեչիթքալե ռազմական բազան, որը նախկինում օգտագործել է Թուրքիայի ավիացիան։
Նշենք, որ Թուրքիան 1974 թվականից բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը, որը ստացել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» (ՀԿԹՀ) անվանումը։ Այն ճանաչված է միայն Անկարայի կողմից։ Ներկայում Թուրքիան Կիպրոսի հյուսիսում պահում են մեծաքանակ զինված ուժեր, որոնք թեև պայմանականորեն պատկանում են «Հյուսիսասյին Կիպրոսին», սակայն իրականում հենց Թուրքիայի զինված ուժերի մի մասն են։ Թուրքիան պարբերաբար զորավարժություններ է անցկացնում կիպրոսյան ստորաբաժանումների հետ, ինչպես Թուրքիայում, այնպես էլ՝ Կիպրոսից բռնազավթած տարածքներում։