2016-ի 2-րդ կեսից կատարված աշխատանքները մեծապես փոխել են առաջնագիծը․ Տոնոյան

Առաջնագծի արդիական տեխնիկական միջոցներով համալրելու և մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու  առումով 2016թ. երկրորդ կեսին և 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների շնորհիվ մեծապես փոխվել է առաջնագիծը։

Այս մասին հայտնել է Դավիթ Տոնոյանը։

«․․․մեծապես փոխվել է առաջնագծի զինվածությունը տեսադիտարկման և հավաստանշման սարքավորումներով, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել անակնկալ դիվերսիաներ իրականացնելու հակառակորդի հնարավորությունները: Ընթացքի մեջ են առաջնագծում հակառակորդի հայտնաբերման, որոշումների կայացման, կրակային և ինժեներական միջոցներով հակառակորդի խոցման ու հասցված վնասների գնահատման ինտեգրված համակարգի ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները»,–նշվում է ՊՆ հաղորդագրութան մեջ։

Նշենք, որ 2016-ի ապրիլից հետո մեծ թափ են առել առաջնագծի կահավորման նախկինում սկսած աշխատանքները։ Առաջնագիծն այս պահին շարունակում է համալրվել գիշերային տեսանելիության և տեսադիտարկման սարքերով։ Համալրմանը մասնակցում են նաև անհատ բարերարներ, ձեռներեցներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *