Այս պահին ընթացքի մեջ են սպառազինության ծրագրերի թարմացման աշխատանքները, որոնց շրջանակում պլանավորվում է ձեռքբերել նաև բազմաֆունկցիոնալ ավիացիա: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Մինչև այժմ հայկական զինված ուժերը ունեցել են հստակ արտահայտված ցամաքային ուժի կերպար, օդային գերակայության համար պայքարում ապավինելով միայն ՀՕՊ և ցամաքային հրթիռային միջոցներին: Ժամանակները, սակայն, փոխվել են:
Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանաջում է նաև կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի այս կարողությանը օգտագործման ճկունության և դիմակայունության առումով»,- շեշտել է Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ռուսական Սու-30ՍՄ կործանիչի օդաչուական խցիկում վարչապետ Փաշինյանի լուսանկարի հրապարակումից հետո, բուռն քննարկումներտ վերսկսվեցին կործանիչների գնման հեռնակարի շուրջ։
Ռազմինֆոն փորձել էր վերլուծել, թե արդյոք իսկապե՞ս Հայաստանին պետք է այդպիսի թանկ զենք։ Ի՞նչ առավելություններ այն կտա, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր է պարունակում։
One response to “Հայաստանը պլանավորում է գնել բազմաֆունկցիոնալ ավիացիա․ Դավիթ Տոնոյան”