Հունիսի 26-ին՝ զորահանդեսից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է զորահանդեսին հյուրընկալված Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի և պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլիի հետ:
Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը.
Azerbaycan Silahlı Kuvvetlerinin 100’üncü kuruluş yıl dönümü etkinlikleri kapsamında Azerbaycan’da bulunan Genelkurmay Başkanı Orgeneral Hulusi AKAR, Azerbaycan Cumhurbaşkanı İlham ALİYEV tarafından kabul edilmiştir. pic.twitter.com/KucSn7hQgm
— TSK (@TSKGnkur) June 26, 2018
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանը ուղղված քայլերը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 26-ին Ադրբեջանում անցկացվեց զորահանդես նվիրված բանակի ստեղծման 100-ամյակին: Միջոցառումներին ներկա են եղել 13 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Թուրքիայից: Թուրք զինվորականները նույնպես մասնակցել են զորահանդեսին: