Հակամիջոցներ ենք ձեռնարկում. ՊԲ հրամանատարը՝ թշնամու «Պոլոնեզ» և LORA համակարգերի մասին. «Հետք»

Հիմնականում մեր [հայկական կողմի. Razm.info] քայլերն ուղղված են Ադրբեջանի նոր ձեռք բերած իսրայելական LORA հրթիռային համակարգերի և «Պոլոնեզի» դեմ. մեր հակօդային ուժերը դրանք խոցելու ուղղությամբ են աշխատում։ Այս մասին հայտնել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը «Հետք» լրատվակայքի հետ զրույցում:

«…Բացի «Պոլոնեզ»-ներից` իսրայելական նույնատիպ հրթիռներ են ձեռք բերել, նաեւ` լրացուցիչ հրետանային կայանքներ, հակատանկային միջոցներ։ Այսինքն` գիտենք, թե նրանք ինչով են համալրվել։ Ադրբեջանը շարունակում է անօդաչու սարքերի արտադրությունը, ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական։ Նաեւ նորից ձեռք են բերել իսրայելական անօդաչու թռչող սարքեր։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի են դարձել ավելի խորքերում իրենց անօդաչու սարքերի թռիչքները։ Մենք, իհարկե, հետևում ենք այդ ամենին եւ հակամիջոցներ ենք ձեռնարկում, գործողություններ իրականացնում։…

…Մենք էլ ենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ անում։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ զենքերի արդյունավետությունը նվազեցնենք մեր զորքերի վրա ներգործության ընթացքում։»,– մասնավորապես նշել է գեներալ-լեյտենանտը:

Նշենք, որ հունիսի 11-ին, պարզ էր դարձել, որ Ադրբեջանը ձեռք է բերել բելառուսական «Պոլոնեզ» և իսրայելական LORA հրթիռային համալիրներ: Մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *