Ըստ Սլովակիայում և Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի՝ Սլովակիայի իշխանություններից դեռ չկա հստակ պատասխան Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելու հարցով:Այս մասին ՀՀ դեսպանը հայտնել է Չեխիայի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում:
Դասպանը հայտնում է, որ նախորդ տարի Ադրբեջանին զենքի մատակարարումների մասին տեղեկություններ ստանալուց հետո, իրենք տարբեր մակարդակներով բազում անգամներ մտահոգությունն են հայտնել բարձրաստիճան սլովակ պաշտոնյաներին, բայց հստակ պատասխան դեռ չկա:
Ըստ դեսպանի ունեցած տեղուկության՝ նախորդ տարի ուսուցում ստանալու համար ադրբեջանցի զինվորականներ են այցելել Սոլավակիայի Տրենչին քաղաքում գտնվող գործարան:
Գործարանը պատկանում է MSM ընկերությանը, որը Czechoslovak Group-ի մաս է կազմում: Նշենք, այդ գործարան են տեղափոխվում հին հաուբիցներ, որոնք վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան: Այս տեղեկությունը հայտնել էր գործարանի աշխատողներից մեկը:
Ադրբեջանին Dana ինքնագնաց հաուբիցների և RM-70/85 ՀԿՌՀ-ների մատակարարման սխեմաներին և քանակին կարող եք ծանոթանալ այս հղումներով (1, 2)
Հիշեցնենք, որ «Դանա» ինքնագնաց հաուբիցները և RM-70 ՀԿՌՀ-ները Ադրբեջանում ցուցադրվել են 2017-ի սեպտեմբերին: Դեռ այն ժամանակ ենթադրվում էր, որ չեխական արտադրության տեխնիկան հնարավոր էր Ադրբեջանում հայտվեր Իսրայելի միջոցով: