ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանին հյուսիսարևելյան ուղղությամբ առաջնագիծ, հանդիպել է զորամիավորման հրամանատարության հետ, ծանոթացել է օպերատիվ իրավիճակին:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Դավիթ Տոնոյանը նաև պարգևատրել է լավագույն դիրքապահ զինծառայողներին։
Լուսանկարներից մեկում երևում է «Կորդ» գնդացիր: Նախկինում նույնպես այս ուղղությամբ ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի հրամանատարը հայտնել էր, որ առաջնագիծը համալրվել է այս գնդացիրներով: Զինատեսակը համալրել է նաև ՊԲ որոշ դիրքեր:
«Կորդը» ռուսաստանյան արտադրության 12,7 մմ տրամաչափի գնդացիր է, որի խոցման հեռավորությունը 2000 մ է: Նախատեսված է հիմնականում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, թեթև զրահապատված մարտական տեխնիկայի և կրակային միջոցների դեմ պայքարի համար: