Հունիսի 20-ին Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում գտնվող Ավաշին-Բասյանի և Սինաթ Հաֆթայի շրջաններում ավիահարվածներ են հասցրել: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Ըստ թուրքական տվյալների՝ ավիահարվածների արդյունքում սպանվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 10 անդամ.
20 Haziran 2018 tarihinde Irak kuzeyi Avaşin-Basyan ve Sinat Haftanin bölgelerine düzenlenen hava harekâtları neticesinde; silah mevzii, barınak, sığınak ve mühimmat deposu olarak kullanılan hedefler imha edilmiş, silahlı 10 terörist etkisiz hale getirilmiştir. pic.twitter.com/zvdw8hvlIZ
— TSK (@TSKGnkur) June 20, 2018
Հիշեցնենք, որ Թուրքիան Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններ է իրականացնում «Քրդստանի աշխատավորական կոսւակցության» (PKK) դեմ: Թուրքական կողմը նախատեսում է վերացնել PKK-ի բոլոր ճամբարները և դրանց տեղում իր բազաները ստեղծել: Հունիս ամսվա առաջին օրերին Թուրքիայի զնված ուժերի զինծառայողները ներխուժել էին Իրաքի տարածք և առաջ շարժվել քրդաբնակ գյուղերում: Ըստ առկա տվյալների՝ Թուրքիայի զինված ուժերը շուրջ 30 կմ խորացել էին Իրաքի տարածքում: