Ադրբեջանը ձեռք է բերել ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռներ, որոնք հունիսի 26-ին մասնակցելու են Բաքվում կայանալիք զորահանդեսին: Այս մասին «Ինտերֆակս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությանը հայտնել են իրենց ռազմական աղբյուրներից: Տեղեկությունը հաստատվել է նաև բաց աղբյուրներից:
Ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության՝ այդ ուղղաթիռները նկատվել են Բաքվի երկնքում՝ զորահանդեսի փորձին թռիչքներ կատարելիս:
Bell 412-ը բազմանպատակային ուղղաթիռ է, օգտագործվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարքիների համար: Դժվար է ասել, թե այդ ուղղաթիռները Ադրբեջանի որ գերատեսչության կազմում են: Դրանք կարող են համալրել ինչպես բանակի, այնպես էլ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ուղղաթիռային պարկը:
Դեռևս հայտնի չէ, թե Ադրբեջանը որ երկրից է ձեռք բերել այդ ուղղաթիռները: