ՆԱՏՕ. Սիրիայում ոչ թռիչքային գոտի դեռևս չի սահմանվի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը լրագրողների հետ հարցազրույցում ասել է, որ իրենք դեռևս մտադիր չեն քննարկել Սիրիայի տարածքի մի մասի վրա ոչ թռիչքային գոտի սահմանելու հավանականությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍ լրատվական գործակալությունը հաղորդում է՝ լրագրողի այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն չի պատրաստվում այս կամ այն կերպ արձագանքել Սիրիայում քիմիական զենքի հավանական կիրառման մասին ԱՄՆ հայտարարություններին, Ռասմուսենը պարզաբանել է. «Սիրիայում քիմիական զենքի կիրառման ցանկացած փաստ պետք է համարել միջազգային իրավունքի խախտում, սակայն մենք այս ենթատեքստում որևէ բան չենք ձեռնարկի։ Կոչ ենք անում Սիրիային իր տարածք թողնել ՄԱԿ փորձագետների, որոնք տեղում կստուգեն քիմիական զենքի առկայությունը»։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսսեն

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսսեն

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հավելել է, որ Սիրիայի կողմից ցանկացած սպառնալիքի դեպքում Թուրքիան կարող է պաշտպանվել զենիթահրթիռային «Patriot» համակարգերով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական վարչակազմը հայտարարել էր, թե իբր փաստեր ունեն Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման մասին, և իրենց տվյալները շուտով տրամադրելու են ՄԱԿ-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *