Հյուսիսկովկասյան երկաթուղու՝ Մախաչկալայի հատվածում պայթյունի սպառնալիքի պատճառով դադարեցվել էր Բաքու-Մոսկվա գնացքի երթևեկությունը։ Դաղստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ այսօր վաղ առավոտյան, երկաթուղու ռելսերի զննման ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարք հիշեցնող կասկածելի իր է հայտնաբերվել։
Ներկայումս հատուկ ծառայությունները զննում են դեպքի վայրը՝ նոր պայթուցիկ սարքերի առկայությունը բացառելու համար։
Փաստի առնչությամբ երթևեկությունը որոշ ժամանակով դադարեցվել էր։
Կեսօրին «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկաթուղու ադրբեջանական հատվածն արդեն բաց է երթևեկության համար, և գնացքները կժամանեն՝ համաձայն նախապես հաստատված գրաֆիկի։